Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Ասում են

Ասում են
26.09.2022 | 07:22

Արևմտյան երկրները բացահայտորեն կոչ են անում մասնատել Ռուսաստանը: Պաշտոնական ռուսաֆոբիան աննախադեպ, գրոտեսկային չափեր է ստացել Արևմուտքում։ Այնտեղ այլևս չեն ամաչում բացահայտորեն հայտարարել ոչ միայն մեր երկրին ռազմական հարված հասցնելու, այլև Ռուսաստանն ավերելու, մասնատելու իրենց մտադրության մասին։


ԱՄՆ-ը, իր դաշնակիցների հետ, ընտրության ազատություն չի տալիս, սպառնում և «ոլորում» է յուրաքանչյուր պետության ձեռքերը, որը կհամարձակվի ինքնուրույն մտածել։
Վաշինգտոնը փորձում է գլոբալ ընդգրկում տալ «Մոնրոյի դոկտրինին»՝ դրանով իսկ ամբողջ երկրագունդը դարձնելով իր «հետնաբակը»։


Սերգեյ Լավրով

Դիտվել է՝ 52044

Մեկնաբանություններ