Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Մեզ համար անհրաժեշտություն է անվտանգային առումով խորացնել կապերը Իրանի հետ. Նաիրի Հոխիկյան

Մեզ համար անհրաժեշտություն է անվտանգային առումով խորացնել կապերը Իրանի հետ. Նաիրի Հոխիկյան
28.09.2022 | 07:26

Իրանական անօդաչու թռչող սարքերը դարձել են թուրքական բայրաքթարների իրական մրցակիցներ, և դրանցից ակտիվորեն օգտվում են ռուսական զինված ուժերը։
Իրանի համար Թուրքիան և Ադրբեջանը տարածաշրջանային սպառնալիք են, բայց այդ երկիրը դեռևս չունի այնքան ռեսուրս, որ կարողանա մտնել բացահայտ հակամարտության մեջ՝ հաշվի առնելով, որ Թուրքիայի թիկունքին կանգնած են Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը։


Մեզ համար անհրաժեշտություն է անվտանգային առումով խորացնել Իրանի հետ կապերը, քանի որ Հայաստանի անկումը կբերի Իրանի և Ռուսաստանի անկման, հետևաբար առաջին հերթին Իրանի հետ Հայաստանի տարածաշրջանային շահերը համընկնում են։
Բայց դրա հետ միաժամանակ պետք չի սին հույսեր կապել, թե ուր որ է Իրանը կգա ու մեզ համար մեր փոխարեն կկռվի թուրքի դեմ։


Իսկական հայկական ազգային իշխանությունը Իրանից ձեռք կբերի հարվածային ու հետախուզական ԱԹՍ-ներ և դրանք կդարձնի մեր թշնամու համար լուրջ գլխացավանք։
Նիկոլ Փաշինյանը նվնվում էր, թե փող ունենք զենք գնելու համար, բայց մեզ զենք վաճառող չկա։ Իրանը վաճառում է։

Դիտվել է՝ 13436

Մեկնաբանություններ