Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 

Մակրոնի հայերենով գրառումներին չսպասելիս

Մակրոնի հայերենով գրառումներին չսպասելիս
15.11.2022 | 07:35

ԵՄ դիտորդների մշտադիտարկումները ադրբեջանական ագրեսիան վերացրեցի՞ն։ Ադրբեջանը Հայաստանի վրա կրակում է, և դրան ի պատասխան Արևմուտքը պատժամիջոցնե՞ր է կիրառում Ադրբեջանի դեմ։ Արևմտյան երկրները չեն շնորհավորո՞ւմ Ալիևին։


Ի դեպ, Ֆրանսիայի նախագահ Մակրոնը թուրքերենով գրառում է արել Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության առիթով։ Թուրքերեն չեմ հասկանում, բայց ենթադրվում է, որ գրառումը ցավակցական բնույթի է։ Սա Արևմուտքի փափուկ ուժն է։
44-օրյա պատերազմի օրերին ֆրանսիացիք հայերենով էին գրառում անում։ Մեջն ի՞նչ։
Ֆրանսիան մեր բարեկամն է, բայց անվտանգության հարցերում զրո ազդեցություն ու հնարավորություն ունի։ Այնպես որ, հեչ չէի ուզենա, որ Մակրոնը հայերենով «թվիթ» աներ։


Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 7190

Մեկնաբանություններ