Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 

Հասուն ազգերը մեծ քաղաքականության մեջ պետք է փակեն ականջներն ու նայեն միայն ձեռքերին

Հասուն ազգերը մեծ քաղաքականության մեջ պետք է փակեն ականջներն ու նայեն միայն ձեռքերին
17.11.2022 | 07:21

Շնորհակալ ենք մեր բարեկամ Ֆրանսիայի Սենատի անդամներին՝ Հայաստանի և Արցախի շահերը պաշտպանող բանաձևն ընդունելու համար:
Բայց առաջարկում եմ շատ չոգևորվել. 1920-ին Սևրի պայմանագրով մեզ Մեծ Հայաստանի քարտեզ էին տվել, բայց երկու ամիս հետո թուրքերը հարձակվեցին Հայաստանի վրա, և արդյունքում քիչ էր մնում կորցնեինք եղած փոքրիկ հողակտորը:


Ականջներով սիրելը բնորոշ է կանանց. պետություններն ու հասուն ազգերը մեծ քաղաքականության մեջ պետք է փակեն ականջներն ու նայեն միայն ձեռքերին:


Արթուր Ղազինյան

Դիտվել է՝ 7690

Մեկնաբանություններ