Հոկտեմբերի 26-ին Վրաստանում սկսվել են խորհրդարանական ընտրությունները, որոնք առաջին անգամ անցկացվում են էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառմամբ։ Ընտրողներն այդպես ընտրելու են ավելի քան 90 ընտրատեղամասերում։ ԿԸՀ տվյալներով՝ ընտրություններին էլեկտրոնային տեխնոլոգիաներով կկարողանան մասնակցել 3 113 747 ընտրողներ։ 150 տեղանոց խորհրդարանում տեղ կգտնեն այն կուսակցությունները, որոնք կհաղթահարեն հինգ տոկոսի շեմը։