Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 

Սա էլ կհաղթահարենք

Սա էլ կհաղթահարենք
16.01.2023 | 07:27

90-ականները հիշեցնող էս կտրոններով արցախցիները կսկսեն մթերք գնել մյուս շաբաթվանից:


Ուժե՛ղ Արցախ, հայի՛ Արցախ, ավելի քան վստահ եմ՝ հաղթահարելու ես, անցնելու ես սրա միջով ու ավելի ուժեղանաս, անցնելու ես սրա միջով ու ապացուցես ամբողջ շողոքորթ ու սուտ հումանիստ աշխարհին, որ դու իրավունք ունես ապրել ու արարել քո՛ հողի վրա։


Ոսոխը մոռացել է, որ 90-ականներին կտրոններով գոյատևող, մութ ու ցուրտ տարիներով անցած Հայաստանը ստիպեց հաշվի նստել իր հետ։ Մոռացել է, որ էս ծայրահեղական ազգին նեղությունը մտերմացնում է, դժվարությունը՝ մեկացնում, դարձնում բռունցք։
Ու թեև էս պահին բառերը ոչինչ են, բայց՝ քեզ հետ ենք, Արցա՛խ, դու մեր մտքում ես, մեր սրտում ու մեր աղոթքներում։ Սրա միջով էլ կանցնենք, սա էլ կհաղթահարենք:


Արմեն Նիազյան

Դիտվել է՝ 14393

Մեկնաբանություններ