Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 

Պլանավորված պարտության նոր ծրագիր

Պլանավորված պարտության նոր ծրագիր
10.02.2023 | 10:00

Եթե Ադրբեջանը հասել է նրան, որ ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում տեղակայվում է զուտ ՀՀ-ՌԴ հնարավոր «ագրեսիան» կանխելու համար` Փաշինյանն է պնդում, ապա սա նշանակում է, որ Ադրբեջանին հաջողվել է արտաքին աշխարհին համոզել, որ ՀՀ-ի դեմ իր հարձակումները «պաշտպանվելու» նպատակ են ունեցել:


Ըստ Փաշինյանի` Ադրբեջանը պատերազմից հետո ՀՀ ինքնիշխան տարածքի բռնազավթումը, նոր բնագծեր, բարձունքներ վերցնելը դրանով է հիմնավորել ու, փաստորեն, ստացվել է:


Ի՞նչ մակարդակի անտերություն ու փլուզում պետք է լինի երկրի կառավարման համակարգում, որ Արցախի ուղղությամբ լայնամասշտաբ պատերազմ ձեռնարկեն, այնուհետև՝ 5 հարձակում Հայաստանի ու Արցախի նկատմամբ, հետո ՀՀ-ն ու Արցախն իրար կապող միակ ճանապարհը փակեն, տարածքային հսկայական զիջումներ, կորուստներ տաս, հազարավոր մարդիկ զոհվեն, իսկ դու արտաքին աշխարհին դեռ փորձում ես համոզել, որ ագրեսոր չես, պատերազմի նախաձեռնող չես, պատերազմ չես ուզում:


Ու այս համատեքստում, իբր «ագրեսորի» կամ «ռևանշիստի» տպավորություն չթողնելու համար, զորավարժություններ չես ձեռնարկում, բանակիդ մարտունակության բարձրացմանն ուղղված ինտենսիվ միջոցառումներ չես ձեռնարկում, դաշնակցիդ ռազմաբազան սպառնալիք ես հայտարարում ու հանգիստ սպասում, թե երբ թշնամիներդ հերթական արշավը կսկսեն քո երկրի նկատմամբ:
Ի՞նչ է սա, եթե ոչ փաշինյանական հաշվարկված և պլանավորված պարտության նոր ծրագիր:


Տիգրան Աբրահամյան

Դիտվել է՝ 11122

Մեկնաբանություններ