Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ցոլացրեք ինձ

Ցոլացրեք ինձ
16.03.2023 | 10:23

Ամենօրյա պատգամներ․ մարտի 16


Ի՛մ որդիներ, Ես այստեղ եմ` ձեր կողքին: Հոգով մոտեցեք Ինձ: Հեռու վանեք ձեզանից աշխարհի ձգող գայթակղությունները: Ես ձեր Կյանքն եմ. ասել է թե` ձեր հոգու շունչը: Աշխատեք ավելի լավ հասկանալ նշանակությունը այս բանի` երբ փակվում, առանձնանում եք ձեր էության գաղտնի վայրում, որը միաժամանակ գաղտնի վայր է նաև Ինձ համար:
Ճիշտ է, որ Ես ապասում եմ շատերի սրտի մեջ. սակայն ափսոս, որ շատ քչերն են առանձնանում իրենց էության ներսում` Ինձ հետ հաղորդակցվելու համար:
ՈՒր հոգին է, Ես այնտեղ եմ: Քիչ են նրանք, որ հասկանում են այս ճշմարտությունը: Արդարև, Ես յուրաքանչյուր մարդու էության մեջ եմ. սակայն մարդն այնքան է զբաղված զգայական աշխարհի մտացիր գործերով, որ չի կարողանում գտնել Ինձ:
Գիտակցում ե՞ք արդյոք, որ Ես ձեզ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ եմ հայտնում, ոչ թե կրկնում եմ արդեն հաճախ ասված իրողությունները: Մտածեք Իմ բոլոր ասածների վրա: Ձեր սեփական եզրակացություններին մի հանգեք, այլ պարզորեն ընդունեք իմ հայտնած ճշմարտությունները:
Դարեր շարունակ մարդիկ շատ մանրակրկիտ կերպով ասել են, թե ինչ են մտածում Իմ ճշմարտությունների մասին. սակայն այդպես վարվելով` սխալվել են մեծապես: Դուք Ինձ նայեք: Իմ բառերը, Իմ խոսքերը ձեր բացատրության կարիքը չունեն: Ես կարող եմ ըստ հարկի բացատրել դրանք ամեն մի մարդու:
Ինձ նայեք իբրև կենդանի իրականության, և թույլ տվեք, որ Ես Իմ Գործը կատարեմ ձեր մեջ:
Որևէ հոգու դարձի բերելն ու դեպի Ինձ առաջնորդելը հրաշալի բան է, բայց նրան Իմ խոսքերը մեկնաբանելը իրապես ավերում է առաջին գործի մեծությունը: Այդպես է նաև մարդու և Իմ հարաբերությունը. հոգու և Իմ, այսինքն` հոգու և Արարչի հարաբերությունը: Իմ իրական հոգին է, որ հասկանում է մարդուն:

Դիտվել է՝ 5283

Մեկնաբանություններ