Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Մեծ բաներ պահանջեցեք

Մեծ բաներ պահանջեցեք
18.03.2023 | 00:55

Աստծո կանչը. ամենօրյա պատգամներ
Մարտի 18

Լսեք Ինձ, ուշադի՛ր եղեք. Ե՛ս Եմ ձեր Տերը: Ինձնից առաջ և Ինձնից բացի, ոչ ոք չկա: Ամեն ինչի համար
Ինձ վստահեք: Օգնությունը մշտապես կհասնի:

Ճանապարհի դժվարին մասը գրեթե ավարտվել է. դուք այդ դժվարությունների մեջ այնպիսի դասեր
սովորեցիք, որ չէիք կարողանա սովորել ուրիշ ոչ մի ձևով:
«Աստծո Արքայությունը հեշտորեն ձեռք բերվող շնորհ չէ: Միայն զորավոր հոգիները կարող են տիրանալ նրան` զորությամբ»:
Հարատև աղոթքով, հաստատուն ու պարզ վստահությամբ խնդրեք Ինձնից Իմ Թագավորության գանձերը, որոնց մեջ կան այս հրաշալի բաները. ՈՒրախություն, Խաղաղություն, Ապահովություն, Առողջություն, Երջանկություն, Խնդություն:
Սրանք ամեն ժամանակ ձեր տրամադրության տակ կարող են լինել:
Հենց հիմա պահանջեք Ինձնից մեծ, իրապես մեծ բաներ: Իմացեք, որ Ինձ համար չափազանց մեծ մի բան կա. այդ` Իմ Սրտի Տալու ցանկությանը գոհացում պատճառելն է: Օրհնություն, անսպառ օրհնություն ձեր երկուսի վրա. հիմա և միշտ:
Խաղաղություն ձեզ:

Դիտվել է՝ 3012

Մեկնաբանություններ