Կրեմլում առայժմ պատրաստ չեն գնահատելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին մասնակցելու հավանականությունը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել չշտապել եզրակացություններ անել Պուտինի՝ ԱՄՆ հնարավոր այցի վերաբերյալ։               
 

Ամեն ինչ լավ է

Ամեն ինչ լավ է
21.03.2023 | 00:22

Աստծո կանչը. ամենօրյա պատգամներ
Մարտի 21

Հիշեք Իմ խոսքը, որ ասացի աշակերտներիս. «Այս տեսակ դևը դուրս է գալիս միայն աղոթքով ու պահքով»: Կարո՞ղ եք քայլել այն ճանապարհով, որով Ես քայլեցի: Կարո՞ղ եք խմել Իմ բաժակը: «Ամեն ինչ լավ է»: Միշտ ասեք ու կրկնեք` ամեն ինչ լավ է:

Ճանապարհը գուցե և երկար թվա, բայց իմացեք, որ մի մատնաչափ իսկ չի անցնի չափից: Ես` ձեր Տերը, ոչ միայն ձեր ճանապարհի ուղեկիցն եմ, այլ նաև` Ես Եմ ծրագրել ձեր անցնելիք ճամփան: Այդ ճանապարհին անասելի ուրախություններ են սպասվում ձեզ: ՈՒրեմն Քաջություն, Քաջություն և դարձյալ Քաջություն:

Դիտվել է՝ 2392

Մեկնաբանություններ