Կրեմլում առայժմ պատրաստ չեն գնահատելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին մասնակցելու հավանականությունը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել չշտապել եզրակացություններ անել Պուտինի՝ ԱՄՆ հնարավոր այցի վերաբերյալ։               
 

Մի կոկոն բացվեց

Մի կոկոն բացվեց
22.03.2023 | 00:06

Աստծո կանչը. ամենօրյա պատգամներ
Մարտի 22

Ինձ` ձեր մտերիմ բարեկամին է տրված ողջ Իշխանությունը: Այդ տրված է Ինձ Իմ Հոր կողմից, նշանակում է` Իմ մտերիմ բարեկամներն իրավունք ունեն պահանջելու Այն Ինձնից:

Չկա մի պահանջ, որ ես չկարողանամ կատարել: Մի ծաղիկ կամ հազար ոսկի. այս երկուսի տալն էլ շատ դյուրին է Ինձ համար:

Սակայն ձեր կարիքը ավելի շատ հոգևոր պահանջն է` որ կարողանաք շարունակել ու կատարել Իմ Գործը: Հոգևոր բոլոր պարգևները տրվում են Սիրուց. թե’ ծաղիկը և թե’ ոսկին շնորհվում են Սիրո պատճառով միայն. և տրվում են նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: Չե՞ք տեսնում այս:

Ես մտածեցի ձեր մասին, և ահա մի գեղեցիկ կոկոն բացվեց. դուք Իմ այդ մտածումը զվարթության ու ժպիտի վերածեցիք` ձեր սիրելիների համար: Այդ զվարթությունը ձեզ առողջություն պարգևեց: Իսկ առողջ լինելը նշանակում է` ավելի շատ գործ կատարել Ինձ համար. այդ նշանակում է` ինձ համար շահված ավելի հոգիներ: Այսպես շարունակվում է հարատև մատակարարումը Ինձնից ձեզ. Իսկ ձեզնից` ուրիշներին. բայց մի պայմանով` կարիքը պետք է հոգևոր լինի:

Դիտվել է՝ 2220

Մեկնաբանություններ