Կրեմլում առայժմ պատրաստ չեն գնահատելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին մասնակցելու հավանականությունը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել չշտապել եզրակացություններ անել Պուտինի՝ ԱՄՆ հնարավոր այցի վերաբերյալ։               
 

Առա՛ջ ընթացիր

Առա՛ջ ընթացիր
27.03.2023 | 00:11

Աստծո կանչը. ամենօրյա պատգամներ

Մարտի 27

Հանգստացի՛ր ԻՄ մեջ, միանգամայն հանդարտ՝ ՍԻՐՈՒՅՍ մեջ, և զորացած՝ ՈՒԺԻՍ մեջ:

Մտածի՛ր միայն, թե ինչ է նշանակում տիրացած լինել մի ՈՒԺԻ, որ ավելի մեծ է, քան երկրավոր որևէ զորություն, մի ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ, որ ավելի մեծ է և ընդունակ, քան որևէ երկրային թագավորի ունեցվածքը:

Ո՛չ մի գյուտ, ո՛չ մի էլեկտրական ու մագնիսական ուժ, ո՛չ էլ ոսկին կարող են կատարել մեկ միլիոներորդ մասը այն բանի, որ դու կարող ես անել ԻՄ ՀՈԳՈՒ ՈՒԺՈՎ:

Առա՛ջ գնա, դու դեռ հազիվ ես սկսել նոր կյանքը: Մշտապես ուրախ լինելը քո նշանաբանը թող լինի:

Դիտվել է՝ 4583

Մեկնաբանություններ