Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Առանձնացած կյանք

Առանձնացած կյանք
29.03.2023 | 00:11

Աստծո կանչը. ամենօրյա պատգամներ

Մարտի 29

Ես կհատուցեմ Իմ ներկայությունը փնտրելու քո ջանքը: ՈՒրախացի՛ր ու ցնծա՛:

ՈՒրախությունը և քաջությունը ի զորու են հաղթահարել բոլոր դժվարությունները: Սակայն անհրաժեշտ է կարևորները կատարել առաջնահերթ կարգով:

Փնտրի՛ր Ինձ, սիրի՛ր Ինձ.

ՈՒրախացի՛ր Իմ ներկայությամբ.

Ես քո առաջնորդն եմ. ո'չ մի վտանգ չի կարող ահաբեկել քեզ:

Հարատևի՛ր: Կարողացիր հասնե՛լ ու մնա՛լ Իմ Զորության մեջ:

Ես ավելի շատ եմ զգում քո կարիքը, քան թե դու` Իմ: Այժմ մաքառի՛ր ու առա՛ջ քայլիր` ի սեր Ինձ:

Կարո՞ղ ես առանձնացած կյանք ապրել:

Առանձնացած` Ի՛նձ հետ: Թեև աշխարհի մեջ, բայց Ի՛նձ հետ մեկուսի:

Քո գաղտնածածուկ առանձնացումներից հետո կարող ես մտնել աշխարհ` ազատելու ու փրկելու ուրիշներին:




Դիտվել է՝ 4758

Մեկնաբանություններ