Աստծո կանչը. ամենօրյա պատգամներ
Մարտի 31
Ես Եմ ձեր Տերը, սիրող ու բարեգութ Տերը:
Հանգստացեք Իմ սիրո մեջ և քայլեք Իմ ճանապարհով: Յուրաքանչյուր շաբաթ առաջընթացի մի հրաշալի ժամանակաշրջան է ձեզ համար. հարատև վերընթացի մի ժամանակ: Այս բանը կարող է և դուք չտեսնեք, բայց Ես արտաքին երևույթներից ելնելով չէ, որ դատում եմ. Ես սրտին եմ նայում, իսկ ձեր սրտում` Իմ Կամքը կատարելու միակամ ու հաստատուն ցանկություն եմ տեսնում:
Պարզ նվերը, որ տրվում է ձեզ մի տղայի կամ որևէ մեկի կողմից` ձեզ հաճույք պատճառելու կամ իր սերը ցույց տալու համար, ավելի ընդունելի չէ՞ ձեզ համար, քան մեծարժեք նվերները ձեզ չսիրողների:
Նշանակում է, եթե անգամ դուք մտածեք, թե ձեր ջանքերը հնանալով` ապարդյուն են դարձել, սակայն Ես այլ կերպ եմ նայում, Ես ընդունում եմ այն` իբրև Սիրո ընծայաբերում:
Քա՛ջ եղեք, Ի՛մ Զավակներ:
Երբ մեկը վերձիգ բլուր է մագլցում, ավելի շատ գիտակցում է անդադար գայթող իր ոտքերի թուլությունը, քան վեհությունը տեսարանի` չզգալով անգամ իր վեր բարձրանալը:
Ձեր ընթացքը մի’ կասեցրեք. Սիրե’ք ու շարունակ ուրա’խ եղեք: