Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Վարագուրված Աստծո կողմից

Վարագուրված Աստծո կողմից
01.04.2023 | 00:10

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ
Ապրիլի 1

Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ,
թե ամեն ոք, որ մեղք է գործում
մեղքի ծառա է:
ՀՈՎՀԱՆՆԵՍ 8.24

Իմացեք, Իմ որդիներ, որ դուք շատ բան դեռևս չեք սովորել: Շուտով, շատ շուտով դուք կատարելապես կտիրապետեք Իմ ուսուցմանը. իսկ այնուհետև Իմ Զորությամբ և Իմ միջոցով կկարողանաք կատարել ամեն ինչ:
Նույն բանը չպատահե՞ց Իմ Աշակարտների հետ: Նրանք վախեցած ու թերահավատ հետևորդներ էին, իսկ հետո Իմ Զորության շնորհիվ դարձան առաջնորդներ, բժշկողներ, հաղթողներ:
Ողջ գիտությունը Իմն էր` տրված Հորս կողմից. այն Իմն էր նաև երկրի վրա եղած ժամանակ` Իմ մարդեղության տարիներին: Անշուշտ, հասկանում եք այս բանը. կարծում եմ` հասկանում եք:
Հազարավոր քրիստոնյաներ, որոնցից շատերը Ինձ չէին տեսել, իրենց մահվան մատնեցին` առանց դրա հանդեպ երկյուղ ունենալու: Եթե Ես չլինեի Աստծո Որդի, ով կրեց ողջ ծանրությունը մարդու մեղքի. կամավոր կերպով, կամքի վերջին լարումով մինչև վերջ կրեց ծանրությունը ահավոր դառնության: Ի՞նչ եք կարծում, այդ դեպքում, ո՞վ կլինեի Ես: Ես կարճ ժամանակով վարագուրվեցի Աստծո տեսողությունից` մեղավոր մարդու հետ նույնանալով. ասում եմ կրկին` եթե Ես Աստված չլինեի ու կրեի այդ տառապանքը, այդ դեպքում Ես սոսկ մի սովորական մահկանացու կլինեի:

Դիտվել է՝ 4494

Մեկնաբանություններ