Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ
Ապրիլի 2
Ես այստեղ եմ. ինչպես երբեմն Իմ աշակերտների հետ էի` օգնելու և օրհնելու համար: Այստեղ եմ, որպեսզի ընկերանամ ձեզ: Կարո՞ղ եք պատկերացնել, որ հենց այս է ձեր կյանքի օրհնությունը:
Ես ներում եմ ձեզ. ինչպես դուք աղոթքով խնդրեցիք, որ ներեմ բոլոր սխալներն ու թերությունները, որ թույլ տվեցիք Իմ Պատվիրանները կատարելիս:
Սակայն դուք, այսօրվանից սկսած, ամեն ինչ նորից պիտի սկսեք:
Սիրեք Իմ Խոսքը և կարողացեք օգտագործել տեղին ու անսխալ. երբ անեք այս, կտեսնեք, որ տիրապետում եք հրաշագործ զորության: Այդժամ իրոք Իմ գործակիցները կդառնաք` Իմ Գործը կատարելու համար: Հիշեք այս` ոչ թե ձեր արածը, այլ ձեր Լինելն է բուն հրաշագործ զորությունը:
Երբ վերափոխվեք Իմ Հոգու միջոցով, այդժամ կփոխվի ձեր հոգու զգեստը մի ավելի լավ զգեստով:
Ժամանակի ընթացքում այդ զգեստն էլ է փոխարինվում` էլ ավելի լավ մի զգեստով. այդպես մի վիճակին հաջորդում է մի այլ վիճակ, մի նկարագրից անցնում եք մի այլ նկարագրի` հետզհետե մոտենալով ու նմանվելով Իմ Նկարագրին: