Կրեմլում առայժմ պատրաստ չեն գնահատելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին մասնակցելու հավանականությունը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել չշտապել եզրակացություններ անել Պուտինի՝ ԱՄՆ հնարավոր այցի վերաբերյալ։               
 

Ծառայությունը մեծություն է

Ծառայությունը մեծություն է
03.04.2023 | 00:14

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Ապրիլի 3

Ի՛մ որդիներ, Ես` ձեզ սպասող Տերը, այստեղ եմ` պատրաստ արձագանքելու ձեր կանչին: Ահա Ես ծառայողի պես եմ ձեր մեջ. հեզ ու Սուրբ. ձեր հրամանին սպասող, պատրաստ` ծառայելու:

Իմացեք, որ ծառայությունը մեծության ամենագեղեցիկ հատկանիշներից է: Ես, որ կառավարում ու Իմ հրամանի տակ եմ պահում տիեզերքը, սպասում եմ Իմ Զավակների հրամաններին: Ամեն ինչի համար կանչե՛ք Ինձ:

Երբ խաղաղընթաց դառնա ձեր ժամանակը, դուք սքանչելի ուրախությամբ կխոսեք Իմ մասին և միասին էլ ավելի վեր կբարձրանաք: Միշտ խոնարհ, հեզ, սրտով պարզ ու մաքուր:

Սովորե՛ք Այս. պետք է ո՛չ թե իշխանավոր լինել, այլ` սոսկ ծառա:

Դիտվել է՝ 4622

Մեկնաբանություններ