Կրեմլում առայժմ պատրաստ չեն գնահատելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին մասնակցելու հավանականությունը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել չշտապել եզրակացություններ անել Պուտինի՝ ԱՄՆ հնարավոր այցի վերաբերյալ։               
 

Աստվածային կարողություն

Աստվածային կարողություն
04.04.2023 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Ապրիլի 4

Ես Ամենագետ և Ամենազոր եմ. Իմ Ձեռքում են ձեր բոլոր գործերը: Այդ գործերը կատարելու համար Ես ներդրում եմ Իմ Աստվածային կարողությունը և Իմ Աստվածային Զորությունը: Ամեն հրաշագործություն չէ, որ կարելի է կատարել մեկ վայրկյանում, ինչպես որ շատ հաճախ կարծում են մարդիկ:

Մի՞թե Իմ աշակերտ Պետրոսը մի վայրկյանում ձկնորսից փոխվեց ու դարձավ ուսուցիչ ու առաջնորդ. Ես նրան փոփոխում ու կերտում էի անգամ իր պարտության ժամանակ, որպեսզի նա լիներ այն, ինչ որ դարձավ: Շատախոս, հախուռն խառնվածքով այդ հանդուգն մարդը, որ պատրաստ էր իր հետևից տանել մյուս աշակերտներին, չէր կարող դառնալ այդ զորավոր մարդը, եթե չսովորեր ճանաչել իր տկարությունը: Ոչ ոք չի կարող փրկել, եթե չհասկանա մեղավորին:

Պետրոսը, որ, ի վերջո, հզոր ՈՒժ դարձավ Ինձ համար. ով բոլորից ավելի հաստատեց Իմ Եկեղեցին, ի սկզբանե բնավ էլ այն Պետրոսը չէր, որ ասաց. «Դու ես Քրիստոսը` Աստծո Որդին». այլ այն Պետրոսն էր, որ ուրացավ Ինձ: Նա, որ իր նվաստացումի ու զղջումի ժամին Իմ ներումի փորձությունը ապրեց` ամենից լավ կարող է խոսել Իմ մասին` իբրև Փրկչի:

Երկնքի Արքայությունը կարող են քարոզել միայն նրանք, ովքեր սովորել են գնահատել Արքայության հեղինակությունը: Անհրաժեշտ էր, որ Իմ աշակերտները բազմակողմանի կրթություն ստանային: ՈՒրեմն ուրախ եղեք ու ցնծացեք: Սիրու՛մ եմ ձեզ: Չեմ ենթարկի ձեզ անգամ մի ավելորդ փորձության:

Դիտվել է՝ 3165

Մեկնաբանություններ