Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Զատկական ուրախություն

Զատկական ուրախություն
06.04.2023 | 00:10

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Ապրիլի 6

Ահավասիկ Իմ Սրբազան Ձեռքը դնում եմ ձեզ վրա` Օրհնելու համար: Սիրով ու կարոտով սպասեք այդ մեղմ հպումին, որովհետև սպասումի պահին անգամ ուրախությամբ ու հուզումով կհամակվի ձեր ողջ էությունը` լուսավորվելով ու ջերմանալով Իմ ներկայության արեգակով:

Զատկական այս սուրբ շրջանի մեջ մտահոգություն պատճառող ամեն մի հոգս մի կողմ թողեք: Թուլացրեք երկրի վրա եղած ձեր բոլոր կապերը. թողեք կյանքի հոգսերը, նրա սիրտ մաշող ծանրությունները. անգամ նրա ուրախությունները: Ցած թողեք ձեր ձեռքերը, թուլացրեք. թեթևություն հագեք – որպեսզի Զատկի ճշմարիտ ուրախությունը կարողանա իր մեջ առնել ձեզ: Մի կողմ դրեք անցյալի ու ապագայի մասին ունեցած ձեր բոլոր մտածումները: Հեռու վանեք ամեն ինչ` ընդունելու համար Հոգևոր կյանքը և ուրախությունը Զատկական Խորհրդի:

Երբ մարդը օգնություն ստանալու համար աղաղակում է ուժգին, շատ հաճախ, իր երկու ձեռքով ամուր բռնած է լինում երկրավոր մի գանձ այնպես, որ երրորդ ձեռք չունենալով չի կարողանում վերցնել Իմ Տվածը, որ մեծ սիրով իրեն եմ պարզում: Զատիկը տարվա ամենահրաշալի շրջանն է: Անսպառ Օրհնություն` դրված ձեր տրամադրության տակ: Զոհեք ամեն բան` Այն ստանալու համար:

Դիտվել է՝ 2017

Մեկնաբանություններ