Կրեմլում առայժմ պատրաստ չեն գնահատելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին մասնակցելու հավանականությունը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել չշտապել եզրակացություններ անել Պուտինի՝ ԱՄՆ հնարավոր այցի վերաբերյալ։               
 

Գողգոթա

Գողգոթա
07.04.2023 | 00:07

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Ապրիլի 7

Խաչի վրա ԻՄ ՄԱՐՄՆԻ մահվանից հետո, ինչպես կեղևից ազատվելուց հետո կյանք ունեցող սերմից, Նոր Կյանք է բխում, որ ԻՄ նվերն է այն բոլոր մարդկանց, որ ընդունում են այն: Մեռցրու՛ ԻՆՁ հետ «ես»-ին ու այն ժամանակ կճանաչես Զատկական Հարության հրաշափառ ՈՒրախությունը:

Հարուցյալ մի կյանք այնքան հրճվալից ու ազատ քոնը կարող է լինել:

Մարիամ Մագդաղենացին այդ Զատկական առավոտին թողեց տունը, ազգականներին, բարեկամներին և ամեն ինչ՝ ԻՆՁ փնտրելու համար: ՈՒ նրա փնտրտուքը չվերջացավ, մինչև որ «Մարիամ» կանչին հաջորդեց ուրախ, հաղթական ու հափշտակիչ «ՌԱԲՈՒՆԻ» աղաղակը:

Նույնը կարող է լինել ձեզանից յուրաքանչյուրի համար: Ձեզ ասվում է նաև թաղված ՔՐԻՍՏՈՍԻ մասին: Փնտրեցե՛ք, մինչև երես առ երես հանդիպեք ԻՆՁ: ՈՒ ձեր անունը ԻՄ կողմից արտաբերվելուն կհաջորդի ձեր հրճվալից «Ռաբունին»:

Դիտվել է՝ 1846

Մեկնաբանություններ