Կրեմլում առայժմ պատրաստ չեն գնահատելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին մասնակցելու հավանականությունը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել չշտապել եզրակացություններ անել Պուտինի՝ ԱՄՆ հնարավոր այցի վերաբերյալ։               
 

Հպարտությունը արգելափակում է ճանապարհը

Հպարտությունը արգելափակում է ճանապարհը
10.04.2023 | 00:12

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Ապրիլի 10

Հնազանդությունը բանալիներից մեկն է, որ բացում է Իմ Արքայության դուռը. նշանակում է` պետք է սիրել ու հնազանդվել: Ով որ իր սրտում հնազանդվում է Ինձ, հարկավոր պահին կհայտնաբերի, որ Իմ Սերը բնակվում է իր մեջ, և իր հերթին սիրով կպատասխանի Իմ Սիրուն ու կապրի ՈՒրախությունը` Սիրողի ու Սիրվողի փորձառության:

Հնազանդության անհարթ, քարե աստիճանները առաջնորդում են Սիրո ու ՈՒրախության այն խճանակարին, որ զարդարում է հատակը Իմ Երկնքի: Ինչպես որ երկրի վրա է մարդը իր սիրելիին ասում. «Որտեղ որ դու ես, այնտեղ է տունը» այդպես է նաև իմ պարագայում: ՈՒր որ Ես Եմ, այնտեղ է և Իմ Տունը - Երկինքը:

Երկինքը կարող է լինել ամենաանշուք ու հետին թաղամասի կամ պալատի մեջ, ուր Ես կարող եմ Իմ Տունը շինել ամենախոնարհ Սրտի մեջ: Ես բնակվել կարող եմ միայն խոնարհի հետ: Հպարտությունը պահակ է կանգնել սրտի դռան առջև, որ թույլ չտա ներս մտնել` հեզ ու խոնարհ Քրիստոսին:

Դիտվել է՝ 1328

Մեկնաբանություններ