Կրեմլում առայժմ պատրաստ չեն գնահատելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին մասնակցելու հավանականությունը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել չշտապել եզրակացություններ անել Պուտինի՝ ԱՄՆ հնարավոր այցի վերաբերյալ։               
 

Պահպանիր քո բերդը

Պահպանիր քո բերդը
11.04.2023 | 00:07

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Ապրիլի 11

Մի’ մոռացիր, որ Իմ հետևորդները պետք է լինեն առանձնահատուկ ժողովուրդ` զատված ուրիշներից, տարբեր` ճանապարհներով, կյանքի տարբեր չափանիշներով ու սովորույթներով և այլ շարժառիթներից մղում ստացող:

Աղոթեք Սիրո համար:

Աղոթք արեք, որ Իմ Սիրո Հոգին իջնի բոլոր նրանց վրա, ում հանդիպում եք:

Դուք ձեզ հետ խիստ վարվեք: Սովորեք սիրել ու պահել կարգ ու կանոնը: Ոչ մի դեպքում հետ մի դարձեք ձեր նվաճած կետից:

Կարգապահություն ու դարձյալ կարգապահություն: Սիրեք այն և ուրախացեք` իրագործելով:

Մտածումը և ցանկությունը կարող են լեռներ շարժել իրենց տեղից:

Դիտվել է՝ 1552

Մեկնաբանություններ