Կրեմլում առայժմ պատրաստ չեն գնահատելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին մասնակցելու հավանականությունը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել չշտապել եզրակացություններ անել Պուտինի՝ ԱՄՆ հնարավոր այցի վերաբերյալ։               
 

Ոսկե առիթը

Ոսկե առիթը
12.04.2023 | 00:05

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Ապրիլի 12

Ես Եմ ձեր Առաջնորդը: Զորություն և օգնություն կստանաք` ըստ անհրաժեշտի: Դուք պարզապես վստահեք Ինձ ամբողջովին:

Մի’ վախեցեք: Ես ձեզ լսելու ավելի պատրաստ եմ, քան թե դուք` Ինձ խնդրելու: Քայլեք Իմ ճանապարհով և վստահ եղեք, որ օգնություն կստանաք:

Մարդու կարիքը` առիթն է Աստծո օգնության: Ես սիրում եմ օգնել ու փրկել: Մարդու հավատը իրական արտահայտություն կստանա: Հավատքի այդօրինակ արտահայտությունը հենց Աստծո ուզածն է, որպեսզի ցույց տա Իր Զորությունը: Հավատքը այն բանալին է, որ բաց է անում Աստծո հարստության շտեմարանը:

Իմ հավատարի’մ հետևորդներ, դուք կատարելության եք ձգտում, սակայն տեսնում եք ձեր դառը ձախողումները: Մինչ Ես ձեր հավատարմությունն եմ տեսնում. ինչպես որ մայրն է իր զավակի վրայից հանում անմաքուր զգեստը - անկատար գործը - և մաքուր զգեստներ հագցնում – կատարելություն – իր ջերմ սիրուց մղված. այդպես և Ես Եմ վերցնում ձեր փոքրիկ հավատարմությունը և պսակում այն կատարելությամբ:

Դիտվել է՝ 2285

Մեկնաբանություններ