Կրեմլում առայժմ պատրաստ չեն գնահատելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին մասնակցելու հավանականությունը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել չշտապել եզրակացություններ անել Պուտինի՝ ԱՄՆ հնարավոր այցի վերաբերյալ։               
 

Ազնիվ բոլորի հետ

Ազնիվ բոլորի հետ
13.04.2023 | 00:05

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Ապրիլի 13

Սիրեցե’ք և ժպտացե’ք: Ձեր շրջապատը թող ավելի երջանիկ լինի` ձեր այնտեղ ապրելու համար: Սիրե’ք և ուրա’խ եղեք անգամ գորշ ու միապաղաղ օրերին: Անապատային օրեր կան Իմ աշակերտների համար, ինչպես նաև` Պայծառակերպության Լեռներ. բայց երկու դեպքում էլ իրական արժեքը կայանում է նրանում, որ հավատարմորեն և հետևողական կերպով կատարեք ձեր պարտականությունները:

Բոլորի հետ ազնիվ եղեք: Աշխատեք տեսնել մարդկանց սիրտը` Իմ տեսածի պես. ճանաչեք ցավն ու դառնությունը, որով համակված է նրանց կյանքը: Նախքան ուրիշների հետ տեսակցություն կամ խոսակցություն ունենալը լավ կլինի Ինձ հարցնեք, որպեսզի Ես իբրև թարգման հանդես գամ` ձեր երկուսի միջև:

Ապրեք աղոթքի' կյանքով: Ինձ հետ խոսելու ժամանակ դուք հոգու խաղաղություն կստանաք: Երբ հավատարիմ ու հետևողական կերպով կատարեք ձեր պարզ գործերը, շուտով առատորեն կստանաք դրանց վարձը, որոնք կդառնան փոքրիկ քարերը` ձեր հաջողության խճանկարի:

Սիրո’վ ընդունեք բոլոր նրանց, ովքեր ձեզ մոտ կգան: Սիրու՛մ եմ ձեզ:

Դիտվել է՝ 2460

Մեկնաբանություններ