Կրեմլում առայժմ պատրաստ չեն գնահատելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին մասնակցելու հավանականությունը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել չշտապել եզրակացություններ անել Պուտինի՝ ԱՄՆ հնարավոր այցի վերաբերյալ։               
 

Անբավարարվածության զգացում երբեք մի ունեցեք

Անբավարարվածության զգացում  երբեք մի ունեցեք
15.04.2023 | 00:04

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Ապրիլի 15

Հնազանդվեք Իմ Հրամաններին, նրանք աստիճաններն են այն բարձունքի, որ ձեզ հաղթության են տանում: Ինչ էլ որ պատահի, հանգիստ ու անխռով եղեք, ոչ մի բանից մի խառնվեք իրար:

Լռությանը վերադարձեք` վերստիին ձեռք բերելու համար խաթարված խաղաղությունը, երբ կորցրել եք այն թեկուզ մի կարճ ժամանակով: Այդպես վարվելով` ավելի մեծ արդյունքի կհասնեք, քան մի ամբողջ օրվա թափած ջանքով: Ամեն դեպքում. ամեն ինչի գնով դուք ձեզ հանգիստ պահեք: Ես` ձեր Փրկիչը, մարդու տեսածի պես չեմ տեսնում:

Երբեք անբավարարվածություն մի ունեցեք որևէ մի գործի համար: Այստեղ ամեն գործ կատարվում է Իմ Հոգու Զորությամբ, որը կարող է իրականանալ ամենահեզերի ու խոնարհների միջոցով: Իմ Հոգու ուզածն է, որ լինեն չխցանված խողովակներ: Ազատագրվեք ձեր Ես-ից, և ամեն ինչ լավ կլինի:

Աղոթեք ամեն ինչի համար. բայց երբեմն ձեր աղոթքը կենտրոնացրեք մի քանի կարևոր խնդիրների վրա, մինչև որ նրանք կատարվեն: Ես հսկում եմ ձեզ: Ձեր ամեն օրվա, անգամ ամեն ժամի համար` կտամ անհրաժեշտ զորությունը, որ կատարեք Գործը: Հանցանքը ձերն է, եթե ուժ չեք ստանում և այդպես ձախողում եք Գործը:

Դիտվել է՝ 2101

Մեկնաբանություններ