Կրեմլում առայժմ պատրաստ չեն գնահատելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին մասնակցելու հավանականությունը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել չշտապել եզրակացություններ անել Պուտինի՝ ԱՄՆ հնարավոր այցի վերաբերյալ։               
 

Սիրեցե'ք ձեզ ծառայողներին

Սիրեցե'ք ձեզ ծառայողներին
16.04.2023 | 00:10

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Ապրիլի 16

Սեր. Սեր, դարձյալ Սեր: Ջերմ սիրո մեջ է գաղտնիքը: Սիրեցե'ք նրանց, ում դաստիարակում եք, սիրեցե'ք նրանց, ովքեր ձեզ հետ են աշխատում, սիրեցե'ք նրանց, ովքեր ծառայում են ձեզ: Կա'նգ առեք այս մտքի վրա: Աստված Սեր է: Նույնացրե'ք այս միտքը Իմ այս խոսքի հետ. «Ես և Հայրը մե'կ ենք»: Մտքով կանգ առեք երկրի վրա կատարված Իմ գործերի վրա: Դրանց մեջ կտեսնեք` ի գործ դրված Սերը:

Եթե դրանք Աստծո գործերն են, նշանակում է` կատարյալ Սերն է, որ կատարեց այդ գործերը. այդ հրաշքները: Այս դեպքում դուք էլ կջանաք Սերը - Աստված – կենսագործել ձեր կյանքի մեջ: Կատարյալ Սերը նշանակում է` կատարյալ թողություն մեղքերի: ՈՒրեմն իմացեք, Իմ որդինե'ր, որտեղ որ Աստված կա, այնտեղ չի' կարող ներում չլինել, քանզի ուր ներում չկա, այնտեղ Սեր չկա:

Աստված Սեր է. հետևաբար չկա դատապարտություն:

Աստված Սեր է. հետևաբար չկա զայրույթ:

Աստված Սեր է. հետևաբար համբերություն է ամբողջովին:

Աստված Սեր է. հետևաբար զորություն է համակ:

Աստված Սեր է. հետևաբար առատություն է ամբողջովին:

Սիրեցեք Աստծուն և մարդկանց. ահավասիկ այն ամենը, ինչ հարկավոր է ձեզ: Աստծո նկատմամբ ունեցած մեր Սերը` ապահովում է Աստծո համաձայնությունը` մեր պահանջներին ու ցանկությանը: Դուք գիտեք, որ Սերը` կատարումն է Օրենքի: Անդադար աղոթեք Սիրո համար:

Դիտվել է՝ 1504

Մեկնաբանություններ