Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Երկու ուրախություններ

Երկու ուրախություններ
17.04.2023 | 00:07

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Ապրիլի 17

Ի’մ որդիներ, ահա Ես ձեզ մոտ եմ դարձյալ: Այն սրտերը, որ մեծ ցանկություն ունեն Իմ Կամքը կատարելու, այնպես են կանչում Ինձ, որ Ես տեղի եմ տալիս: Այդ ժամանակ ոչ մի արգելք չի կարող Ինձ խանգարել: Իսկ ահա, երբ հրաժարվում են կատարել Իմ Կամքը, նրանց սրտերը ավելի են հեռանում Ինձնից, քան` հեթանոսներինը: Կարո՞ղ եք պատկերացնել ավելի մեծ հանցանք, քան Իմ Կամքը կատարելուց հրաժարվելը: Իմ Կամքը պետք է սիրով ընդունեք` եթե Ես պետք է կատարեմ Իմ Գործը` Սրտի և Կյանքի հետ:

Միակ հրաժարումը, որ ընդունվում է իմ կողմից, այն է` երբ Իմ պահանջով դուրս նետված Ես-ը ընդունում է անխուսափելին – հրաժարվում է երկրավոր փառքի ու հաճույքի աթոռից` Ինձ համար: Որովհետև միայն այդ ժամանակ է, որ մարդը կարողանում է սիրով ու հաճույքով ընդունել Իմ Կամքը ու կատարել:

Ամեն մի ճշմարիտ Աշակերտության ժամանակ և ամեն մի աշակերտի ճշմարիտ հոգևոր զարգացման ժամանակ նախ սքանչացումն է գալիս, Ինձ հետ ծանոթ լինելու վայելքը. հետո գալիս է երկար ու հարթ ճանապարհը` Դասը սովորելու ու կարգ ու կանոնին վարժվելու ժամանակը, երբ ուրախությունը անցած մի բան է դառնում, այնպես, որ թվում է, թե այլևս երբեք այն չի վերադառնա:

Սակայն Ինձ հետ շարունակ շփվելով, առանց բացառության` օրվա բոլոր պարագաների մեջ մշտապես Իմ Գործը տեսնելով. որոնք Իմ Առաջնորդությունը ապացուցող իրական փաստեր են. կան նաև անհամար իրողություններ, որոնց մեջ պատահող տեսանելի փաստերը կամ զուգադիպությունները` կարող են և պետք է որ ձեզ առաջնորդեն Իմ Նախատեսածի պես: Այս ամենը հետզհետե ծնում են սքանչացումի, վստահության ու երախտագիտության զգացումներ, որոնց էլ ինքնաբերաբար հաջորդում է ՈՒրախությունը: ՈՒրախությունը երկու տեսակ է լինում: ՈՒրախություն, որ ծնվում է Սիրուց ու Սքանչացումից և ՈՒրախություն, որ ծնվում է Գիտությունից: Եվ ընդմեջ այս երկու ՈՒրախությունների գտնվում է կարգապահությունը, վստահությունը և պատրանքի լրիվ բացակայությունը:

Սրանց դեմ պայյքարեք Իմ Զորությամբ. ավելի ճիշտ` կառչեք ինձնից կուրորեն, անճար վիճակի մատնված մարդու համառությամբ և թույլ տվեք, որ Ես հաղթեմ դրանց: Ջանացեք մշտապես Իմ Կամքը կատարել. ընդունեք Իմ դրած կարգապահությունը, և ահա կգա երկրորդ` Տևական ուրախությունը:

Այս ուրախության մասին էր, որ ասում էի. «Ձեր ուրախությունը ոչ ոք չի խլի ձեզնից»: Ցավ մի ապրեք` առաջինը կորցնելու համար, երկրորդը ավելի մեծ մի պարգև է:

Դիտվել է՝ 1390

Մեկնաբանություններ