Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Կյանքը սիրո մի վեպ է

Կյանքը սիրո մի վեպ է
19.04.2023 | 00:04

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Ապրիլի 19

Դուք ահա, իմ կարիքը ունեք. Ես ունեմ ձեր կարիքը:

Իմ ավերված աշխարհը ձեր կարիքը ունի: Շատ հոգնած ու խռոված սրտեր ձեր կարիքը ունեն: Շատ տխուր ու տանջահար սրտեր ձեր շնորհիվ պիտի զվարթանան ու Ինձ մոտենան ձեր միջոցով:

Առողջություն, խաղաղություն, ուրախություն, համբերություն, տոկունություն. այս բոլորը ձեր սեփականությունը կդառնան, երբ սերտ հարաբերություն հաստատեք Ինձ հետ:

Ձեր առջև ձգվող ճանապարհը իրապես փառավոր մի ճանապարհ է, այդ ընթացքում դուք զարմանալի գյուտեր կանեք. կունենաք քաղցր մտերմություններ, սքանչելի` գրեթե անըմբռնելի նոր հայտնություններ կանեք: Իրոք որ` Քրիստոնեական կյանքը, Ինձ հետ ապրած կյանքը, Սիրո մի վեպ է: Ամեն ինչ Ինձ թողեք: Միայն Ինձ մոտ կգտնեք գոհացումը ձեր կարիքների: Ես սիրահարն եմ մարդկային հոգու. Հոգու բարեկամը, Հոգու հայրը, մայրը, եղբայրը: Փորձեցեք Ինձ: Իմացեք` ինչքան էլ շատ պահանջեք Ինձնից, դարձյալ չափից շատ չեք ուզի, ոչ էլ կշահագործեք` Իմ սերն ու երկայնամտությունը: Պահանջեցեք, պահանջեցեք, երիցս կրկնում եմ` պահանջեցեք բժշկություն, զվարթություն, ելք, սպեղանի, առհասարակ ինչ որ կամենաք:

Դիտվել է՝ 3713

Մեկնաբանություններ