Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Սրտի տառապանքը

Սրտի տառապանքը
20.04.2023 | 00:10

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Ապրիլի 20

Գողգոթայի վրա մի Խաչ կա, որի վրա կախված է միայնակ մեկը. ոչ ոք ուշադրություն չի դարձնում նրան. ոչ իսկ իր մոտ ու սիրելի ծանոթները:

Սակայն այդ խաչի մոտ կա ուրիշ մեկը, և Ես ոչինչ չեմ ասում Իմ Սիրելիներին. Ես դարձյալ գամված այդ խաչափայտին` կանգնած եմ յուրաքանչյուր խաչվողի կողքին, նրա տառապանքի, նրա սրտի տագնապի այդ ողջ ընթացքում:

Երբևէ մտածե՞լ եք այն ուրախության մասին, որ Իմ աշակերտների համբերատար, ազնիվ, սիրող ու նվիրական Հնազանդությունն է պատճառում Իմ Սրտին: Ես չեմ ճանաչում ավելի մեծ ուրախություն, քան այն ուրախությունը, երբ Իմ սիրելիներից որևէ մեկը մեծ վստահություն է ցուցաբերում Իմ նկատմամբ:

Ձեռքերիս ու ոտքերիս վրա բացված վերքերը ավելի քիչ ցավ են պատճառում Ինձ, քան այն վերքերը, որ բացվում են ոչ թե թշնամիների պատճառով, այլ` Իմ բարեկամների: Նրանց հաճախակի կրկնվող փոքր տարակույսները, փոքր վախերը, փոքր անհասկացողությունները սաստիկ ցավ են պատճառում Ինձ. մինչ օրվա մեջ պատահած ամենափոքրիկ մտերմությունն ու վստահությունը` ուրախացնում են իմ Սիրտը: Ես, որ խոսում եմ ձեզ հետ, ձեր Տերն Եմ:

Դիտվել է՝ 3259

Մեկնաբանություններ