Կրեմլում առայժմ պատրաստ չեն գնահատելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին մասնակցելու հավանականությունը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել չշտապել եզրակացություններ անել Պուտինի՝ ԱՄՆ հնարավոր այցի վերաբերյալ։               
 

Մի՛ տրտնջացեք - ուրա՛խ եղեք

Մի՛ տրտնջացեք - ուրա՛խ եղեք
22.04.2023 | 00:05

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Ապրիլի 22

Վստահե՛ք Ինձ: Իմ ասածի պես կատարեք ամեն բան, և ամեն ինչ լավ կլինի: Հետևեք Իմ Հրամաններին: Հնազանդ լինել և մնալ Աստվածային Ներդաշնակության մեջ. սրանք են այն պայմանները, որոնք կատարելու դեպքում կբավարարվեն ձեր բոլոր կարիքները և անգամ նրանց կարիքները, ում համար աղոթում եք:

Այն պարտականությունները, որ հանձնարարեցի ձեզ կատարել` կարող են և որևէ իրական առնչություն չունենալ Իմ տված պարգևների հետ: Բայց չմոռանաք, որ Ես Եմ հրաման տվողը, Ես եմ պարգևներ բաշխողը, Ես եմ պայմաններ առաջարկողը, միայն թե ամեն մեկին տրվում է` ըստ իր կարիքի:

Մի՛ վախեցեք. շարունակեք ձեր ճանապարհը, ցնծալի ուրախությունը ձերը կլինի: Բոլոր հուսախաբությունները ուրախության փոխեք: Ամեն մի տխրություն վերածեք խնդության:



Դիտվել է՝ 1767

Մեկնաբանություններ