Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Շատախոսություն

Շատախոսություն
23.04.2023 | 00:05

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Ապրիլի 23

Իմ առաջնորդության կարիքը էլ ավելի կզգաք այն ժամանակ, երբ շատ ավելի մոտենաք Ինձ: Այս իրողությունը անկասկած է:

Սակայն այն ժամերը, որ հատկացնում եք Ինձ, միայն նրա համար չէ, որ Ես ձեզ ճանապարհ ցույց տամ, այլ ավելի շուտ մի պատեհություն է, որ զգաք ու լինեք Իմ Ներկայության մեջ: Մի՞թե ճյուղը շարունակ խնդրում է որթատունկից, որ ավիշ ուղարկի իրեն, կամ թելադրի, թե ինչ ուղղությամբ պետք է աճել: Ո՛չ, ավիշը գալիս է բնական եղանակով այնքան, որ ճյուղը կապված է որթատունկին: Ես ասացի. «Ես եմ ճշմարիտ որթատունկը, և դուք ճյուղերն եք»:

Այո՛, խաղողի ընտիր ողկույզները ճյուղերից են կախվում, իրենց տեսքով ու համով ուրախություն ու հաճույք պատճառելով ամենքին, սակայն ոչ մի ճյուղ չի կարող մտածել, որ ինքն է սնուցում ու կազմավորում պտուղը: Ո՛չ, խաղողը պտուղն է որթատունկի, մայր տունկի: Ճյուղի գործը իրականում այն է, որ ծառայի իբրև սնուցող, կյանքի ավիշը պտուղին հասցնող խողովակ:

Այս պատճառով է Ինձ հետ մեկ լինելը դառնում ձեզ համար բացարձակ անհրաժեշտություն:

Մնացյալ բաները հետևում են սրան շատ բնական կերպով: Իսկ Իմ ներկայության գիտակցության արդյունքը կարող է լինել միությունը Ինձ հետ: ՈՒրիշների հետ խոսելու մեծ ցանկություն մի ունեցեք. հսկեք ձեզ վրա, որ շատախոսությամբ չզբաղվեք: Աղոթքով խնդրեք, որ այլոց հետ խոսելու կարիքը բացարձակ անհրաժեշտություն լինի, իսկ ձեր կողմից իրենց տրվող առաջնորդությունը` շատ պարզ ու հստակ: Շատ հաճախ Իմ Հոգին հեռանում է մարդկանցից հենց խոսելու պատճառով. խոսքեր, խոսքեր, անվերջ շարունակվող խոսքեր:

Շատերն են Ինձ Տե՜ր, Տե՜ր անվանում, բայց Իմ խոսքերը չեն կատարում:

Նշանակում է` մի քաջալերեք շատ խոսելը: Գորշերը ապրում և արդյունավորվելով իրենց պտուղն են թողնում դարերի մեջ, իսկ բառերը կորչում են զուր, ինչպես Պողոսն է ասում. «Եթե խոսեմ մարդկանց լեզուները և հրեշտակներինը, բայց սեր չունենամ, կնմանվեմ մի պղնձի, որ հնչում է, կամ` ծնծղանների, որ ղողանջում են: Եվ եթե մարգարեություն անելու շնորհք ունենամ և հասկանամ բոլոր խորհուրդներն ու ամբողջ գիտությունը, բայց սեր չունենամ, ոչինչ եմ»:

Հիշեք, որ շատ քիչ դեպքում է, որ Ես բառերով եմ խոսում մարդու սրտի հետ: Մարդիկ Ինձ տեսնում են Իմ Գործերի մեջ, որ կատարվում են ձեր միջոցով, և իրենց հանդիպումը Ինձ հետ կատարվում է` սիրո և իրենց անձնուրացության մթնոլորտի մեջ: ՈՒստի քիչ ապավինեք բառերին:

Միշտ հիշիր, որ խոսքը զգայարաններից է դուրս գալիս, ուրեմն դու նրան քո ծառան դարձրու և ոչ թե` տերը:




Դիտվել է՝ 1455

Մեկնաբանություններ