Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Երևանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխությունը պահանջում է վերանայել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ մոտեցումները։ «Մեր հարաբերություններում իսկապես փոխվում է կոորդինատների համակարգը։ Մենք դրան ըմբռնումով ենք մոտենում, բայց այս ամենը պահանջում է համապատասխան վերլուծություն, քննարկում և տարբեր ոլորտներում մեր հարաբերությունների ամբողջության մեջ շտկումների կատարում»,- ասել է Կոպիրկինը։               
 

Օրհնեք ձեր թշնամիներին

Օրհնեք ձեր թշնամիներին
25.04.2023 | 00:05

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Ապրիլի 25

Հաճախ ասեք. «Աստված Օրհնի» նրանց, ում հետ ներդաշնակ չի ձեր հարաբերությունը. կամ նրանց, ում կամենում եք օգնել: Ասեք այս, սրտանց ցանկանալով, որ հաջողության, ուրախության և օրհնության անձրևներ տեղան նրանց վրա:

Ինձ թողեք անհրաժեշտ դաստիարակությունը կամ նրանց սրտի սրբագրումը. դուք միայն ցանկացեք նրանց ուրախություն և օրհնություն: Այժմյան ձեր աղոթքը թող այն լինի, որ նրանք սովորեն սրբագործվել:

Ախ, ինչքան լավ կլինի, որ Իմ որդիները Ինձ թողնեն Իմ Գործը, և իրենք զբաղվեն այն գործով, որ Ես տալիս եմ իրենց: Սիրեք. Սիրեք ամենքին, դարձյալ եմ ասում` Սիրեք: Սերը բոլոր դժվարությունները հեռացնում է ասպարեզից: Սերն է, որ ձեզ հաջողություններ պիտի բերի:

Աստված, որ բնաջնջում է չարությունը. Աստված, որ բարին է ստեղծում, Սեր է: Երբ դուք սիրում եք միմյանց, նշանակում է` Աստծուն եք իրագործում ձեր կյանքում: Իսկ Աստծուն իրագործել կյանքի մեջ` նշանակում է ի հայտ բերել ամեն կարգի ներդաշնակություն, ուրախություն և երջանկություն:

Դիտվել է՝ 1920

Մեկնաբանություններ