Կրեմլում առայժմ պատրաստ չեն գնահատելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին մասնակցելու հավանականությունը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել չշտապել եզրակացություններ անել Պուտինի՝ ԱՄՆ հնարավոր այցի վերաբերյալ։               
 

Տեսնել Քրիստոսին

Տեսնել Քրիստոսին
27.04.2023 | 00:10

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Ապրիլի 27

Ես քո կողքին եմ: Չե՞ս զգում Իմ ներկայությունը: Զգայարանների միջոցով չէ, որ կարող ես Ինձ հետ շփում ունենալ: Հոգով գիտակցելը փոխարինում է տեսողությանը:

Երբ մարդը տեսնում է Ինձ իր մարդկային տեսողությամբ, այդ բնավ էլ չի նշանակում, թե իր հոգևոր տեսողությունն ավելի զորեղ է: Ամենևին ոչ. դեռ ընդհակառակը, որովհետև այդ նշանակում է, որ Ես այդ Մեկի համար կամրջելով, իրար եմ կապում ֆիզիկական ու հոգևոր աշխարհները, որպեսզի մարդկային աչքը կարողանա հստակ տեսնել Հոգևոր Իրողությունը:

ՈՒրեմն հիշեք այս, որպեսզի հարկ եղած դեպքում սրտապնդեք Իմ այն հետևորդներին, որոնք թեև բնավ Ինձ չեն տեսել, բայց այնուհանդերձ, ունեն Իմ մասին շատ հստակ Հոգևոր Գիտակցություն:

Դիտվել է՝ 1667

Մեկնաբանություններ