ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Անուղղակի ճանապարհ

Անուղղակի ճանապարհ
28.04.2023 | 00:13

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Ապրիլի 28

Ամայի վայրերով, փոշոտ ճանապարհներով, անտառների միջով, լեռների վրայով, ձորերի միջով` Ես առաջնորդում եմ հոգիներին: Առաջնորդությանը մշտապես ուղեկցում է նաև Օգնող Ձեռքը:

Իրոք փառավոր բան է, հետևել Սիրելի Վարդապետին: Բայց պիտի իմանաք նաև այս, որ տարբեր ճանապարհները բնավ էլ չեն նշանակում տարբեր ուսուցումներ: Մենք փնտրում ենք կորած ոչխարը, Երկնքի Արքայությունը բերելով բոլորովին անծանոթ վայրեր: ՈՒրեմն իմացեք, որ դուք ընկերանում եք Ինձ, Իմ որոնումների ընթացքում – հոգիների հետքերով գնալու – Իմ անվերջ փնտրտուքի ժամանակ:

Հոգիները առաջնորդելիս նպատակ չունեք բնավ` ընտրել դժվարին ու հոգնեցուցիչ ճանապարհներ. մեր միակ նպատակը` հոգիներ փրկելն է:

Գիտեմ նաև, որ դուք միշտ չէ, որ կարող եք նկատել այն հոգին, որ մենք ենք փնտրում:

Դիտվել է՝ 3880

Մեկնաբանություններ