Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Աններդաշնակություն

Աններդաշնակություն
29.04.2023 | 00:10

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Ապրիլի 29

Փնտրեք և պիտի գտնեք: Կգտնեք ներքին այն գիտությունը, որ պարզություն կտա կյանքի խնդիրներին:

Կյանքում եղած դժվարությունների պատճառը անհատի մեջ գտնվող աններդաշնակությունն է: Իմ Թագավորության մեջ աններդաշնակություն չկա եթե այն կա Իմ աշակերտների մեջ, ապա այդ այն է` որ անհաղթահարելի մնաց իրենց մեջ: Իմ Թագավորության օրենքն է` կատարյալ կարգ ու կանոն, կատարյալ ներդաշնակություն, կատարյալ գոհացում, կատարյալ սեր, կատարյալ առաքինություն, կատարյալ հեզություն. ամբողջական զորություն, ամբողջական հաղթանակ, ամբողջական հաջողություն:

Բայց հաճախ Իմ հետևորդները զուրկ են ուժից, հաղթանակից, հաջողությունից, հոգևոր պարգևներից, ներդաշնակությունից. Ես երբեմն մտածում եմ, որ Իմ խոստումները կատարելու մեջ վրիպում եմ գուցե, որովհետև վերոհիշյալ շնորհները չեն երևում իմ հետևորդների կյանքի մեջ:

Սրանք արտաքին արտահայտություններն են, որոնք առաջ են գալիս հնազանդությունից, առաքինի վարքից, կարգ ու կանոնից, սիրուց. սրանք ի հայտ են գալիս ոչ իբրև պատասխան անվերջ աղոթքների, այլ այնպես, ինչպես լույսն է առաջանում վառվող ճրագից:

Դիտվել է՝ 1631

Մեկնաբանություններ