ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

ՈՒշացնելը մերժել չէ

ՈՒշացնելը մերժել չէ
01.05.2023 | 00:04

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Մայիսի 1

Այն ամենը, ինչ կկամենաք, որ մարդիկ

ձեզ անեն, այդպես և դուք արեք նրանց (Մատթեոս, 7,12)

Բնության Օրենքներից սովորեք այն դասը, ուր իմացվում է, որ Աստծո ներգործության ու հսկումի տակ է ողջ Բնությունը:

Բնությունը Հավիտենական մտածումի արտահայտությունն է` ժամանակի մեջ: Սիրեք տեսանելի աշխարհը. ընկալեք Հավիտենական Մտածումը. և երբ կարողանաք կարդալ Մտածումները Երկնավոր Հոր, այդժամ դուք իսկապես կճանաչեք ՆՐԱՆ:

Ամեն ինչի մեջ տեսեք Իմ Ներկայությունը: Ընդունեք ու սիրեք այն բոլոր ձևերը, որոնցով Ես վարվում եմ ձեզ հետ: Միշտ իմացեք, որ - Ամեն ինչ կարգին է. իսկ ուշացնելը այլ բան չէ, քան ձեր Երկնավոր Հոր սիրազեղ զսպումը. որովհետև այդ ոչ մերժում է, ոչ էլ` չկամություն, այլ` Աստվածային Վերաբերմունքը Մի Հոր, որ հազիվ է դիմանում ուշացնելուն:

ՈՒշացում պետք է լինի երբեմն: Ձեր կյանքը այնքան սերտորեն է կապված ուրիշների հետ. կյանքի պարագաները այնքան սերտ առնչություններ ունեն, որ եթե ձեր ցանկությունները անմիջապես կատարվեն, շատ դեպքում այդ կարող է պատճառ լինել, որ այլոց` ոչ պակաս թախանձագին աղոթքները անպատասխան մնան:

Բայց մի պահ մտածեք այն սիրալիր ու հոգատար Խորհրդածության մասին, որ աշխատում է ներդաշնակել ու համաձայնեցնել ձեր բոլոր ցանկությունները, ձգտումներն ու աղոթքները:

ՈՒրեմն ուշացնելը մերժում չէ, ոչ էլ անուշադրության մատնել է նշանակում. այլ այն առիթ է Աստծո համար` լուծելու ձեր խնդիրները և կատարելու ձեր բաղձանքները` ձեզ համար հնարավոր ամենալավ կերպով:

Իմ զավակներ, վստահեք Ինձ: Հիշեք, որ ձեր Արարիչը նաև ձեր ծառան է. արագ` հասցնելու, արագ` կատարելու և հավատարիմ` իրագործելու մեջ: Այո, ամեն ինչ կարգին է:

Դիտվել է՝ 1873

Մեկնաբանություններ