ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Ժպտացող հոգիներ

Ժպտացող հոգիներ
02.05.2023 | 00:04

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Մայիսի 2

Հաղթահարել ձախորդ պարագաները, նշանակում է հաղթահարել սեփական անձը: Ինձ հետևել ցանկացող աշակերտներին ասացի. «Կատարյալ եղեք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ»:

Շատ Բան կատարելու համար պետք է, որ դուք Շատ Բան լինեք: ԿԱՏԱՐԵԼԸ, Անելը, պետք է սոսկ անգիտակից արտահայտությունը լինի ձեր Եղածի:

Մի’ վախեցեք, ամեն ինչ կարգին է: Օրը թող համեմված լինի` ինձ ուղղված փոքրիկ աղոթքներով, Ինձ փնտրելու կարճ պահերով: Թող հոգին ժպտա իր սիրելիին: Մարդիկ Աստծուն կոչում են` Իբրև Առաջին Պատճառ: Այս ճշմարիտ է: Նայեք Նրան իբրև Առաջին Պատճառը ամեն մի ճառագայթի, արևամուտը ցոլացնող յուրաքանչյուր գույնի, ջրերի վրա վետվետող ամեն մի գեղեցիկ հաճույքի:

Դիտվել է՝ 4318

Մեկնաբանություններ