Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Սպանիր քո «ես»- ը հիմա

Սպանիր քո «ես»- ը հիմա
03.05.2023 | 00:04

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Մայիսի 3

Գահընկեց անել «Ես»-ը. այդ է թելադրանքը, բայց նրա տեղը հարկավոր է դնել Սերը և Ինձ ճանաչելու գիտությունը:

«Ես»-ը ոչ միայն հարկավոր է գահընկեց անել, այլև սպանել:

Մեռած «Ես»-ը բանտարկված «Ես»-ը չէ:

Բանտարկված «Ես»-ը առհասարակ վնասելու շատ ավելի ունակ է: ՈՒսուցման ամբողջ նպատակն է` սպանել «Ես»-ը. լինի դա Իմ դեպքում, երբ Ես ուսուցանում եմ ձեզ, թե ձեր դեպքում, երբ սովորեցնում եք ուրիշներին:

Սակայն ամեն հարվածի փոխարեն, որ հասցնում եք ապրող «Ես»-ին, դուք պարտավոր եք միաժամանակ ընդունել և ամուր բռնել Նոր Կյանքը: Այն Կյանքը, որ պիտի ունենաք Ինձ հետ լինելով:

Մեռած «Ես»-ից չէ, որ պետք է վախենաք, այլ կամակոր, իբրև գերի ընկած ու արգելափակված «Ես»-ից: Այդ «Ես»-ը անհամեմատ ավելի համառ ու եսակենտրոն է, քան ազատ թողնված «Ես»-ը:

Բայց ձեզ, Իմ որդիներ, Ես սովորեցնում եմ մի ավելի բարձր գիտական օրենք. Ես թելադրում եմ` «Ես»-ի մահը: «Ես»-ը ճնշել, բանտարկելը չէ, որ սովորեցնում եմ, այլ` ուղղակի սպանելը: Այդ ժամանակ է, որ ձեր փոքրիկ «Ես»-ը կյանքը կփոխարինվի Աստվածային Կյանքով:

«Ես»-ը սպանելուց հետո է, որ Ես կարող եմ խոսել հստակ` վիրավորանքները ներելու մասին: Իմ հրամաններից մեկը այս է` եթե կամենում եք իմ կողմից ներում ստանալ, նախ դուք պետք է սովորեք ներել: Սակայն` ինչ դուք չեք նկատում այն է, որ դուք, այսինքն ձեր մեջ եղած «Ես»-ը, երբեք չի ներում վիրավորանքները: Դրանց մասին մտածելն իսկ նշանակում է, որ «Ես»-ը ավելի կարևոր է, քան բուն վիրավորանքը. և այդ է պատճառը, որ վիրավորանքը եղածից շատ ավելի մեծ է երևում:

Ո՛չ, բարեկամներս, ինչպես որ ամեն մի ճշմարիտ Սեր Աստծուց է և Աստված է, այդպես էլ ամեն մի իսկական ներում Աստծուց է և Աստվածային է:

«Ես»-ը չի կարող ներել:

Սպանեք «Ես»-ը:

Վերջ տվեք ներելու փորձեր անել նրանց նկատմամբ, ովքեր նեղացրել կամ վիրավորել են ձեզ: Անիրավված կամ վիրավորված լինելու մասին մտածելն իսկ սխալ է: Ձեր նպատակը թող լինի «Ես»-ը սպանել հիմա, ձեր առօրյա կյանքի մեջ. այդ ժամանակ միայն կտեսնեք, որ մեջտեղում չի մնացել մի բան, որ անգամ վիրավորանքը մտաբերի, որովհետև միակ վիրավորվածը` «Ես»-ը, մեռած է արդեն:

Այնքան ժամանակ, քանի դեռ վիրավորանքը ձեր միտքն է գալիս, դուք ձեզ փաստորեն խաբում եք` կարծելով, թե ներել եք արդեն: Երբեմն վիրավորանքների ներելը թաքնվում է մի այլ ձևի տակ` «Ես»-ի կյանքը գաղտնորեն սնուցելու համար: Շատերն են իրենք իրենց խաբում այս բանի մեջ:

Դիտվել է՝ 1808

Մեկնաբանություններ