ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Մասնակից եղեք Իմ կյանքին

Մասնակից եղեք Իմ կյանքին
04.05.2023 | 00:04

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Մայիսի 4

Իմ Սիրո մեջ գտեք ձեր հրճվանքը: Փորձեք այժմվանից իսկ ապրել Իմ Թագավորության վերացական երջանկության մեջ:

Պահանջեք Ինձնից մե'ծ բաներ. պահանջեք խոշո'ր բաներ: Պահանջեք Ինձնից ՈՒրախությու՛ն և Խաղաղությու՛ն. Ազատագրու՛մ` մտահոգություններից: ՈՒրա'խ եղեք Ինձ հետ:

Ե՛ս Եմ ձեր Տերը, ձեր Ստեղծո'ղը: Բնավ մի մոռացեք, որ Ես նույնն եմ երեկ, այսօ'ր և Հավիտյա'ն: Իբրև Արարիչ` Իմ Մտածումն էր, որ իրագործեց այս աշխարհը, այսօր էլ իբրև ձեր Արարիչը` Իմ հոգածու մտածումն է իրականացնել այն ամենը, ինչի կարիք ունեք` նյութական ոլորտում:

ՈՒրա'խ եղեք Ինձ հետ, վստահե'ք Ինձ, Ինձ հետ մասնակից եղեք Կյանքին, տեսեք Ինձ ամեն ինչի մեջ, վայելե'ք Ինձ: Մասնակից դարձրեք Ինձ ձեր բոլո'ր ձեռնարկներին, ինչպես փոքր տղան է մասնակից դարձնում իր մորը իր ցավերին, իր վշտերին, տագնապներին, իր արցունքներին ու իր գործերին. ինչպես նաև` իր գտած գանձերին:

Տվե'ք Ինձ` ձեր բոլոր գործերին մասնակից լինելու ուրախությունը:

Դիտվել է՝ 3052

Մեկնաբանություններ