ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Ընտրությունը թողեք Ինձ

Ընտրությունը թողեք Ինձ
05.05.2023 | 00:05

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Մայիսի 5

Սիրելինե՛ր, Իմ մասին պետք է մտածել սրտով և ոչ թե մտքով, որպեսզի պաշտամունքը բնական մի բան դառնա: Ներծծեք Իմ Հոգու մաքուր օդը ջերմ փափագով:

Ձեր Հոգու Աչքը մշտապես հառեք Ինձ վրա. Ինձ վրա թող բացվի ձեր Հոգու Պատուհանը: Պիտի իմանալ, որ Ես սիրում եմ:

Հեռացրեք ձեզնից բոլոր այն մտածումները, որ սահմանափակում են ձեր միտքը: Ինչ որ գեղեցիկ է, դուք կարող եք ունենալ: Միայն թե ո՛չ մեկեն, այլ` հետզհետե: Ընտրությունը Ինձ թողեք և չեք զղջա դրա համար:

Դիտվել է՝ 3849

Մեկնաբանություններ