ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Գերագույն հանդգնություն

Գերագույն հանդգնություն
06.05.2023 | 07:17

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Մայիսի 6

Ճանապարհը երկար ու հոգնեցնող է: Աշխարհը ինքնին հոգնեցուցիչ է: Այս է, պատճառը, որ շատերը այսօր հոգնած ու մաշված են իսպառ: «Եկե՛ք Ինձ մոտ, և ես ձեզ հանգիստ պիտի տամ»:

Ի՛մ որդիներ, դուք որ կանգնած եք Իմ դրոշի ներքո, պետք է տեսնեք, որ դրա վրա գրված են հետևյալ բառերը. «ՄԱՐԴՈՒ ՈՐԴԻՆ»: Նշանակում է` ինչ որ զգում է աշխարհը, Ես էլ եմ այդ նույնը զգում. ԵՍ` ՄԱՐԴՈՒ ՈՐԴԻՆ: Դուք Իմ հետևորդներն եք. անկասկած է, որ դուք էլ եք ձեզ վրա զգացել` մարդու հոգնած ու մաշված լինելը. այսօր բոլոր հոգնած ու ծանրաբեռնվածները պիտի գան ձեզ մոտ և գտնեն այն հանգիստը, որ դուք գտաք Ինձ մոտ:

Իմ հետևորդները պետք է պատրաստ լինեն ոչ թե Իմ աջ կամ ձախ կողմը նստելու, այլ` խմելու այն բաժակը, որ Ես խմեցի:

Խեղճ աշխարհ. սովորեցրեք նրան, որ մի լավ դեղամիջոց կա իր բոլոր ցավերի համար, այդ` միությունն է Ինձ հետ: Համարձակություն ունեցեք տառապելու ու հաղթահարելու. լցվեք Իմ մեծագույն հանդգնությամբ: Հիշեք այս. պահանջեք Ինձնից` անպահանջելին:

Ինչ որ աշխարհը անկարելի է համարում, հենց այդ կարող է ձերը լինել: ՈՒրեմն, Ի՛մ որդիներ, մի’ մոռացեք` Գերագույն Հանդգնությունը:



Դիտվել է՝ 1802

Մեկնաբանություններ