Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 

Հաջո՞րդը ում է մեղադրելու

Հաջո՞րդը ում է մեղադրելու
06.05.2023 | 21:54

Նախկիններից պրծավ, Պուտինից պրծավ, «դավաճան» զինվորներից պրծավ, գեներալներից պրծավ, հիմա էլ Սփյուռքին է մեղադրում հողերը հանձնելու մեջ։

Նիկոլ Փաշինյանը Չեխիայի հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարել է, որ ոչ թե ինքն է հանձնել հողերը, այլ՝ սփյուռքահայերը։ Իհարկե, սփյուռքահայերը չեն էլ հիշեցրել, որ իրենց հավաքած միջոցներից 100 մլն դոլարից ավելի գումար Փաշինյանը փոշիացրեց հենց պատերազմի թեժ օրերին՝ պարգևավճար բաժանելով իր թիմակիցներին։ Իհարկե, չեն հիշեցրել, որ տարիներ շարունակ Սփյուռքի հանգանակած գումարներով կառուցած փողոցները, դպրոցները, տները, ջրամբարները նվիրեց Ալիևին։

Սփյուռքահայերը, այո, մեղավոր են. մեղավոր են, որ էդ հանդիպման ժամանկ սրա խոսքերից հետո ինչ եղել է ձեռքների տակ, չեն նետել վրան։ Սփյուռքահայերը մեղավոր են, որ ընդհանրապես, մասնակցում են դրա հետ հանդիպման։ Սփյուռքահայերը մեղավոր են, որ թույլ են տալիս Նիկոլը այցելի իրենց բնակած երկրներ։

Ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում, քանի դեռ սա համարձակվել է դուրս գալ բունկերից, ուրեմն իրավունք ունի խոսելու ու մեղադրելու բոլորին` սփյուռքահայերին, ռուսներին, Պուտինին, Ամերիկային, սաղ աշխարհին, ընդդիմությանը, ժողովրդին, գեներալներին, զինվորներին և այլն, և այլն։

Սա դրա արդյունքն է, որ բոլորով թույլ ենք տվել դուրս գա, հիմա սաղին մեղադրում ա։ Ու դրանով սաղս էլ մեղավոր ենք։

Երևակայությունս չի հերիքում՝ ենթադրելու համար, թե Սփյուռքից հետո հաջորդը ում է մեղադրելու։

Սևակ Հակոբյան

Դիտվել է՝ 4950

Մեկնաբանություններ