ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Հոսանքին հակառակ

Հոսանքին հակառակ
07.05.2023 | 00:05

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Մայիսի 7

Նա, ով թիավարելիս Ինձ է ապավինում, չի դադարեցնի թիավարելը` ենթարկելով իրեն հորձանքի քմայքին:

Ոչ, ճանապարհը, որ մի անգամ արդեն ցույց եմ տվել` ավելի շուտ հոսանքին հակառակ է ընկած, հաղթելու համար պետք է լարեք ձեր բոլոր ուժերը: Երբ դժվարությունների հանդիպեք, ջանացեք հաղթահարել անձնական ճիգերով: Ինձնից ուրախություն և ուժ ստացեք և դրեք մշտապես ձեր բոլոր արածների մեջ:

Իմ աշակերտները պատրաստի ձկներ չգտան ծովեզերքին` ուռկանների մեջ: Ես մարդկանց ջանքերը վերցնում և օրհնում եմ: Ես մարդկանց ջանքերի կարիքն ունեմ, իսկ նրանք կարիք ունեն Իմ օրհնության: Այսօրինակ ընկերակցությունն է հաջողություն բերում:

Դիտվել է՝ 2596

Մեկնաբանություններ