ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Աստծո հանգիստը

Աստծո հանգիստը
08.05.2023 | 00:04

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Մայիսի 8

Ես առաջնորդում եմ ձեզ:

Ճանապարհը բաց է:

Առանց երկմտելու առաջ ընթացեք: Ես ձեր կողքին եմ:

Իմ ձայնը լսե՛ք: Լսե՛ք Իմ Ձայնը:

Իմ ձեռքն է կառավարում ամեն բան:

Մի՛ մոռացեք, որ Ես ձեզ հետ ավելի լավ եմ գործում, երբ դուք հանգիստ եք:

Շատ հանգիստ արեք ձեր քայլերը. մի պարտականությունից մյուսին անցեք խաղաղ ու անշտապ` անցումների միջև ընկած ազատ ժամանակը հատկացնելով հանգստի համար ու աղոթքի:

Չափից դուրս զբաղված մի՛ եղեք: Ձեռք զարկեք միայն այն գործերին, որ Ես եմ թելադրում: Աստծո հանգիստը գտնվում է մի այնպիսի տարածքի մեջ, որ մարդու գործունեության սահմաններից այն կողմ է գտնվում: Համարձակություն ունեցեք երբեմն մտնել այդ սահմանից ներս. այդ ժամանակ իրոք ուրախություն և խաղաղություն կգտնեք այնտեղ:

Այն բոլոր գործերը, որոնք արդյունքն են հրաշքի:

Դուք էլ ջանացեք ունենալ հրաշք գործելու ուժ և իշխանություն:

Իմացեք, որ ձեզ զորացնող Քրիստոսի շնորհիվ կարող եք անել ամեն բան: Ո՛չ, դեռ ավելին, իմացեք, որ կարող եք ամեն բան անել Քրիստոսի շնորհիվ, որ հանգիստ է պարգևում ձեզ:

Դիտվել է՝ 1731

Մեկնաբանություններ