ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Ներքին ներդաշնակություն

Ներքին ներդաշնակություն
09.05.2023 | 08:25

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Մայիսի 9

Հետևեք միայն Իմ առաջնորդությանը: Զգույշ եղեք, որպեսզի ակամա չհետևեք ձեր նախաձեռնություններին. նմանվեք այն մանկանց, որոնք վախենում են հեռանալ մոր կողքից: Ձեր իմաստության վրա կասկած ունենալը և Իմ Իմաստությանը վստահելը` ձեզ խոնարհություն կսովորեցնի: Խոնարհությունը ինքն իրեն փոքրացնել չի նշանակում, այլ` մոռանալ «Ես»-ը: Ո՛չ ավելի. մոռանալ «Ես»-ը, որովհետև, դուք պետք է հիշեք Ինձ:

Պետք չի ակնկալել, որ աշխարհի մեջ ամեն ինչ ներդաշնակ լինի: Մի տենչացեք ապրել մի այնպիսի շրջապատի մեջ, ուր բոլոր մարդիկ համաձայնության մեջ լինեն ձեզ հետ: Ձեր պարտքն է` պահել սրտի խաղաղությունը` անգամ ամենաձախորդ իրադրության մեջ: Ներդաշնակությունը միշտ ձեզ հետ կլինի, երբ ձեր լսողությունը լարեք` ընկալելու համար Երկնքի Երաժշտությունը:

Միշտ կասկածեք ձեր անձի կարողության կամ իմաստության վրա, երբ կամենում եք իրերը կարգի բերել ու իրենց բնական վիճակների մեջ հաստատել. եթե այդ բաները Ինձ թողնելով` խնդրեք Ինձնից կարգի բերել դրանք, դուք կկարողանաք թեթև ու ուրախ սրտով շարունակել ձեր ճանապարհը: Ես եմ իմաստությունը: Միայն Իմ իմաստությունը կարող է անսխալ որոշում կայացնել մի որևէ գործի վերաբերյալ. կամ կարգավորել որևէ խնդիր: ՈՒրեմն` Ինձ ապավինեք. ամեն ինչ ճիշտ ընթացք կստանա:




Դիտվել է՝ 1731

Մեկնաբանություններ