ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Հանդարտություն, ոչ` արագություն

Հանդարտություն, ոչ` արագություն
10.05.2023 | 00:04

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Մայիսի 10

Հանդարտության և վստահության մեջ պետք է լինի ձեր զորությունը:

Ամեն մի դյուրագրգիռ վիճակ ավերում է գեղեցիկն ու բարին: Ամեն մի հանգիստ վիճակ կառուցողն է բարի բաների, միաժամանակ` քանդողը չարիքի:

Երբ մարդիկ կամենում են չարիքը հեռացնել ճանապարհից, շատ հաճախ նետվում են հախուռն գործունեության: Այս սխալ է: Նախ հանգիստ եղեք և հիշեք, որ Ես Աստված եմ: Առհասարակ գործեք միայն այն ժամանակ, երբ Ես կթելադրեմ: Աստծո առջև միշտ հանգիստ եղեք: Հանդարտությունը գործնական վստահություն է: Վստահեք միայն. կատարյալ վստահությունն է, որ կարող է իրապես հանգիստ պահել մարդուն:

Դժվարին իրադրություններից բնավ մի վախեցեք, դրանք վարժում են ձեզ և օգնում հանգիստ վիճակի հասնել: Ինչպես որ աշխարհն է` իր նպատակների համար արագություն ստեղծել, այնպես էլ դուք` ձեր կամեցածը ձեռք բերելու համար հանդարտությունը ընտրեք:

Ինձ համար կատարվող յուրաքանչյուր կարևոր գործ նախ կատարվում է գործողի անհատական հոգու մեջ:





Դիտվել է՝ 2247

Մեկնաբանություններ