«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Ձեր Լույսը

Ձեր Լույսը
10.05.2023 | 21:53

Ինչպես որ արևը ծագում է երկնակամարում և սփռում իր լույսն ու ջերմությունը մարդկանց վրա, և ինչպես որ ճրագը վառելով կաթսայի տակ չեն դնում, այլ՝ աշտանակի վրա, և նա լույս է տալիս բոլոր նրանց, որ տան մեջ են (Մատթեոս 5.15), այդպես էլ յուրաքանչյուր քրիստոնյա կոչված է սփռելու Ավետարանի լույսը և Աստծո սիրո ջերմությունն իր շրջապատում։

Մեր Տեր Հիսուս Քրիստոս ասում է. «Այդպես էլ թող ձեր լույսը շողա մարդկանց առաջ, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է» (Մատթեոս 5.16)։

Բավարար չէ միայն լույսն ունենալ, այլ պետք է նաև քայլել լույսի մեջ և ապրել լույսով։ Մեր ողջ կյանքը՝ մտածումները, խոսքերն ու գործերը պետք է աստվածային լույսը ճառագեն և վկայեն Նրա զորության ու ճշմարտության մասին։ Իսկ այդ լույսը ճառագում է մեր միջոցով, եթե մեր գործերը վկայում են Քրիստոսի սերն ու գթասրտությունն Աստծո փառքի համար։

Արդարև, Աստված փառավորվում է, երբ Իր սիրո և շնորհի փառահեղ զորությունը սփռվում է մարդկանց կյանքերից ներս՝ նրանց հոգիների փրկության համար՝ ցրելով մեղքի և անտարբերության մթին խավարը։

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2965

Մեկնաբանություններ