ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Աստվածային երրորդը

Աստվածային երրորդը
11.05.2023 | 00:05

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Մայիսի 11

Երբ առաջնորդելով հանեմ ձեզ այս փոթորիկների միջից, այնուհետև Ես ձեզ համար բոլորովին այլ խոսքեր, ուրիշ պարգևներ և մի ուրիշ առաջնորդություն կունենամ:

Այնքան խորն է ձեր բարեկամությունը, այնքան մեծ է Ինձ Սիրելու ձեր բաղձանքը, Ինձ հետևելու ու ծառայելու ձեր ցանկությունը, որ շուտով, երբ այս դժվարին ժամանակներն ավարտվեն, արդեն մշտապես միասին կլինենք. ինչը նշանակում է` ձեր առանձնությունը Ինձ հետ: Երկրի վրա այսօրինակ բարեկամություններ հազվադեպ են պատահում. այնուհանդերձ, երբ Ես երկրի վրա էի, սովորեցրի այն ՈւՒժի մեծության մասին, որ երկու միացած հոգիներն են ունենում. այս բանը հիմա ձեզ եմ սովորեցնում:

Հիմա. իրիկնային այս խաղաղ ժամի մեջ կամենում եմ ձեզ ավելին ասել: Ասում եմ` եկել է արդեն այն ժամանակը, երբ նրանք, ովքեր կայցելեն ձեզ` միացյալ երկուսիդ, կիմանան անշուշտ, որ Ես Աստվածային Երրորդն եմ ձեր բարեկամության մեջ:

Դիտվել է՝ 2252

Մեկնաբանություններ