ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Պաշտպանված լինելու բերկրանքը

Պաշտպանված լինելու բերկրանքը
12.05.2023 | 00:04

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Մայիսի 12

Հեռու վանեք նեղության ու կասկածի ամեն մի մտածմունք: Մի՛ թողեք, որ դրանք ձեր մտքում մնան անգամ մի րոպե: Ծածկեք ու փակեք ձեր հոգու դռներն ու պատուհանները դրանց ներխուժման դեմ, ինչպես որ ձեր տան դռներն եք փակում գողերի դեմ, որ ներս մտնելով` չգողանան ձեր ունեցվածքը:

ՈՒրախություն, հանգստություն, խաղաղություն. սրանցից ավելի մեծ ի՞նչ գանձեր կարող եք դուք ունենալ: Այս ամենը գողացվում են ձեզնից` կասկածամտության, վախի ու հուսահատության պատճառով:

Դիմավորեք յուրաքանչյուր օր սիրով ու խնդությամբ: Դիմավորեք երես առ երես:

ՈՒրախությունը, խաղաղությունը և սերը Իմ ամենամեծ պարգևներն են:

Ես կամենում եմ, որ դուք այս պահին ու այսուհետ զգաք պաշտպանվածության ու ապահովության հրճվանքը: Այս բանը որևէ մեկը կարող է զգալ բաղձալի նավահանգստում, բայց իրական ուրախությունը և հաղթանակը գալիս է միայն նրանց, ովքեր կարող են այս զգալ, երբ նավարկում են փոթորկահույզ ծովում:

Դիտվել է՝ 2218

Մեկնաբանություններ