ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Երբեք մի՛ դատեք

Երբեք մի՛ դատեք
13.05.2023 | 00:06

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Մայիսի 13

Մի աննման ուրախություն է հաջորդում այն հաղթանակին, որը տանում եք ինքներդ ձեր դեմ: Չեք կարող նվաճել ու ձեր ազդեցության տակ պահել ուրիշներին, մինչև որ դուք կատարելապես չհաղթահարեք ձեր անձը:

Կկարողանա՞ք ձեզ բացարձակապես աներեր պահել նեղությունների դիմաց:

Մի պահ մտածեք Իմ մասին, կանգնած ծաղրող զինվորների առաջ. ահա նրանք ծաղրում ու հայհոյում են Ինձ, ապտակում, թքում Ինձ վրա:

Ես ոչինչ չեմ ասում, չեմ արտաբերում և ոչ մի բառ: Փորձեք տեսնել Իմ այս կեցվածքն իբրև արտահայտություն Աստվածային զորության:

Իմացեք, որ այս կատարյալ լռության, կատարյալ ինքնատիրապետումի զորությամբ միայն դուք կկարողանաք ապացուցել ձեր կառավարելու իրավունքը:

Երբեք մի՛ դատեք այլոց: Մարդու սիրտը այնքան նուրբ ու այնքան բարդ է, որ միայն իր Արարիչը կարող է այն ճանաչել: Ամեն մի սիրտ իրապես տարբեր է և գործում է տարբեր շարժառիթներով, կախված այլազան իրադարձությունների ազդեցությունից, և ենթակա այնքա՜ն տառապանքների:

Նման իրավիճակում, ինչպե՛ս կարող է մեկը դատել մյուսին:

Ինձ թողեք կյանքի հանելուկների կծիկը քանդելու գործը: Հասկանալը` Ինձ թողեք: Վստահ եղեք, որ Ես կարող եմ ուղղել նրանց սխալները:



Դիտվել է՝ 2141

Մեկնաբանություններ